Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունները նրա աշխատանքի վերջին օրերին։
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, սակայն ընդգծել է, որ հակասական հարցերում ԱՄՆ-ն պետք է պաշտպանի իր շահերը, հայտնում է The Washington Post-ը։
Օբաման հրաժեշտի ճառով ելույթ է ունեցել Չիկագոյի «Մաքքորմիկփլեյս» կենտրոնում: Նա հայտարարել է, որ ցանկանում է իր խոսքն ասել ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվեց». հենց այստեղ էր նա գտնվում, երբ լուր ստացավ 2008 թվականին նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին: Նրա հետ մեկտեղ կենտրոն էին ժամանել առաջին տիկին Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը՝ տիկնոջ հետ: Դահլիճում հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ:
Վերջին անգամ Արթուր Գևորգյանը ԱՄՆ էր մեկնել որդու ծննդյան կապակցությամբ։ Այդ այցելության ժամանակ նա ձեռք բերեց իր երկրորդ սեփականությունը՝ երեք սենյականոց կոնդոմինիումը 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում։ Իր առաջին կոնդոմինիումը Արթուր Գևորգյանը ձեռք էր բերել Գլենդելում 500 հազար ԱՄՆ դոլարով։
ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն՝ տնտեսական մասով։ ՀՀԿ նախընտրական քարոզչության, հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաև նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը։
Ռուս միլիարդատերերի միագումար կարողությունը 29 մլրդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Այս գնահատումները ներկայացրել է Forbes ամերիկյան հանդեսը:
Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքագրել է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս XV Պապի նվիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն: Հետազոտողը Rome Reports-ին պատմել է, որ պատրաստվող գրքի գլխավոր դերակատարներից է Հռոմի Պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչին, ով Հայոց ցեղասպանության տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոստանդնուպոլսում դիվանագիտական կորպուսը, դատապարտել է կատարվող դեպքերն ու թեպետ առանց հաջողության, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչև սուլթան:
ԱՄՆ արդարադատության նախարարի թեկնածու Ջեֆ Սեշընսը Սենատի իրավական հարցերի հանձնաժողովում իր թեկնածության վերաբերյալ լսումների առաջին իսկ օրը հայտնվել է քննադատության թիրախում:
«Համանախագահները շատ լավ հասկանում են, որ տեսանելի ապագայում որևէ առաջընթաց բանակցային գործընթացում չկա։ Ուստի իրենք ստիպված են անել նմանատիպ «տարօրինակ» հայտարարություններ, որի նպատակը ոչ թե կոնկրետ հարց լուծելն ու դիրքորոշում արտահայտելն է, այլ՝ ստեղծել տպավորություն, որ բանակցային գործընթացը շարունակվում է»։
Իսլանդիայում ձևավորված կոալիցիոն կառավարությունը կգլխավորի պահպանողական Անկախության կուսակցության նախագահ 46-ամյա Բյարնի Բենեդիկթսոնը:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ:
Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որպեսզի ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին և կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները:
Ադրբեջանում ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայյանը հորդորել է երկրի բոլոր մզկիթներում աղոթել անձրեւի համար: Այս մասին հայտնել են Էմիրության ԶԼՄ-ները:
«Թուրքիան փոխվում է, և այդ փոփոխությունները բավականին սրընթաց են տեղի ունենում: Փոփոխությունների կենտրոնում գտնվում է Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը, որը որպես քաղաքական գործիչ և որպես անհատականություն՝ շատ անկանխատեսելի է: Նախորդ տարի Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ»:
Նվազագույնը 21 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրկնակի պայթյունների հետևանքով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է BBC-ն։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Շվեյցարիայի իշխանությունների որոշումը՝ մուսուլման աշակերտուհիներին պարտադրել լողալ տղաների հետ լողի դասերի ժամանակ, չի խախտում աշակերտուհիների կրոնական իրավունքները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ հետաքննության ներկայացրած զեկույցը, որտեղ խոսվել է ռուս ցանցահանների կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու դեպքերի մասին։
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգը կարող է իր սեփական պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան «ամերիկյան ժողովրդավարական համակարգին միջամտության»։
«Հայկական կողմը գիտի, որ ադրբեջանցիները որևէ զիջում չեն անելու, հայերը հույս ունեն, որ միջազգային համայնքը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, այնինչ ԵԱՀԿ ՄԽ-ն իրավունք չունի որոշումներ պարտադրել, հայերը դա իմանալով՝ ի՞նչ են անում, արդյոք չպե՞տք է ավելի կոշտ լինել, չպե՞տք է շփման գծում կոշտ լինել կամ ՀՀ դիվանագիտությունը կոշտացնել»։
Ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերն ավելի քան 10 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են արձակելու 2017թ.։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Հայաստանը նախատեսում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այդ մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում:
Կյանքի 82-րդ տարում մահացել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը (Roman Herzog), հայտնում է գերմանական DPA գործակալությունը։
Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ ունեցող համազեկուցողներ Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննաքը եւ Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ից 14-ը կլինեն Ադրբեջանում: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել ներգրավել հավելյալ լիկվիդայնություն գրեթե 1.5 միլիարդ դոլարի չափով՝ նպատակ ունենալով կայունացնել լիրայի փոխարժեքը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոսել է ռուսական հետախուզության և կիբերհարձակումների մասին, հայտնում է BBC-ն։
Դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդն «ամոթալի» է անվանել դերասանուհի Մերիլ Սթրիփի հասցեին ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
ԱՄՆ-ը պլանավորում է վաճառել մինչև 8 մլն բարել նավթ իր ռազմավարական պահուստներից։ Ստացված միջոցներն ուղղվելու են ռազմավարական նավթապաստարանների ու խողովակատարների արդիակացմանը, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Հունաստանի բոլոր դպրոցներում հունվարի 10-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել դպրոցներում պարապմունքները։