Իրանը հայտնել է, որ պայմանները Հորմուզի նեղուցում այլեւս երբեք մինչպատերազմյան վիճակին չեն վերադառնա
Պայմանները Հորմուզի նեղուցում այլեւս երբեք չեն վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչեւ պատերազմը, հայտնել է Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բորուջերդին, տեղեկացրել է Pars Today-ը։
Նրա խոսքով՝ անվտանգության ապահովումն իր գինն ունի, եւ ուրեմն՝ հենց Իրանը պետք է վճարի այդ ծախսերը։
Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը նշել է, որ Հորմուզի նեղուցի հետ կապված նախագիծը դեռեւս գտնվում է համաձայնեցման փուլում խորհրդարանի, զինված ուժերի եւ Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի միջեւ՝ վերջնական հաստատման համար։
Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելը ռիալով դիտարկվում է որպես գերակշռող դիրքորոշում՝ ազգային արժույթի ամրապնդման նպատակով, եւ Կենտրոնական բանկը պետք է հաստատի թվային ռիալ ու այն մտցնի դրամական շրջանառության մեջ։



