Հայաստանում հինգ տարվա մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի խնդիր ունի նաև Արթուր Գևորգյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում հինգ տարվա մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի խնդիր ունի նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը։
Նա վերջին հինգ տարվա մեջ մի քանի անգամ ամիսներ շարունակ բնակվել է ԱՄՆ-ում ձեռք բերած տանը։ 2012 և 2013 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավորն ԱՄՆ-ում բնակվել է երեք ամիս, իսկ վերջին տարիներին՝ անգամ վեց ամիս ժամանակով։ Վերջին անգամ Արթուր Գևորգյանը ԱՄՆ էր մեկնել որդու ծննդյան կապակցությամբ։ Այդ այցելության ժամանակ նա ձեռք բերեց իր երկրորդ սեփականությունը՝ երեք սենյականոց կոնդոմինիումը 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում։ Իր առաջին կոնդոմինիումը Արթուր Գևորգյանը ձեռք էր բերել Գլենդելում 500 հազար ԱՄՆ դոլարով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։