Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, այնուհետև` կնվազի

Երևան քաղաքում՝

Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 19-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930