
ՀՀԿ-ի օրակարգում կոալիցիոն ձևաչափի փոփոխության հարց չկա

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազﬔլու հավանականությանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանոﬖ ընդգծեց, որ ՀՀԿ-ի օրակարգում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազﬔլու հարց չկա:
«Ոչ ﬔնք ենք նման հարց քննարկել, ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ «Ծառուկյան» դաշինքը: Թե ապագայում ինչ կլինի, ես ﬕշտ կոչ եմ արել ժամանակավրեպ գնահատականներ չհնչեցնել: 2018 թվականը կգա, եթե լինի քննարկում, ես ձեզ նիստից հետո այդ մասին կտեղեկացնեմ»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նա հավելեց, որ այս պահին իրենց օրակարգում կոալիցիոն ձևաչափի փոփոխության հարց չկա: «Այս պահին կոալիցիան ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն են, 2018 թվականին կառավարությունն ինչպիսի ձևաչափ կունենա, ինչպիսի կադրային ներկայացուցիչներ կունենա, ինչպիսի ծրագիր կլինի, կիմանանք այն ժամանակ, երբ կգա 2018 թվականը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: