ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության ﬔկ տարվա գործունեությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ﬔկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Կառավարությունն արդեն ներկայացրել է ﬔկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ ﬔնք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ կառավարության գործունեության ﬔկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ կա, նկատվում է արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զբոսաշրջության աճ կա: «Կարող ենք ասել, որ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական տնտեսական ﬕության և թե իրանական շուկա արտահանման աճ ունենք, և սա խոսում է այն մասին, որ ﬔր տնտեսությունը գնում է զարգացման դինաﬕկայով: Որպես քաղաքական ﬔծամասնություն՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, ցուցանիշները, որոնք ﬔնք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք անկասկած կատարվել են: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի խոստացած 830 ﬕլիոն դոլարի ներդրուﬓերի 45 տոկոսն արդեն ապահովված է: «Մենք դրական ենք գնահատում կառավարության գործունեությունը, իսկ այն ցուցանիշները, որոնք ամրագրված են բյուջեում, իրականացված են»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: