Բաժիններ՝

Թուրք ազգայնամոլները գերեզմանոցում հարձակվել են քրդերի սգո թափորի վրա

Թուրքիայում ազգայնամոլները հարձակվել են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության թափորի վրա:

Ներկայումս ազատազրկված Այսել Թուղլուքը մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով հատուկ թույլտվությամբ դուրս է եկել Քոջաելիի փակ ռեժիմի բանտից: Հանգուցյալին հողին հանձնելու նպատակով սգո թափորը շարժվել է Անկարայի Ինջեքի գերեզմանատուն:

Այստեղ հավաքված մի խումբ ազգայնամոլներ հարձակվել են թափորի վրա և թույլ չեն տվել հուղարկավորություն անել: Նրանք պնդել են, թե այդ գերեզմանոցը նահատակների համար է, այլ ոչ թե ահաբեկիչների:

«Սա հայկական գերեզմանոց չէ»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել են ազգայնամոլները:

Հարձակումից հետո Հաթուն Թուղլուքի մարմինը դուրս է բերվել գերեզմանից և տեղափոխվել այլ գերեզմանատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930