«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում:
Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Բաքվում հանրահավաք է իրականացնում` ընդդեմ կաշառակերության և հանուն քաղբանտարկյալների ազատության:
Քանի որ ԲՀԿ-ն դեռևս չի շտապում որևէ բան ասել իրենց՝ ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, 168.am-ը Լ. Սարգսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն ընդհանրապես չմասնակցի այդ ընտրություններին: Ի պատասխան՝ Լ. Սարգսյանն ասաց. «Չեմ կարող ասել, ես էլ ձեր նման դեռ որևէ տեղեկություն չունեմ և կարծում եմ՝ այսօր երեկոյան արդեն այդ մասին որոշում կկայացվի, ըստ այդմ էլ մենք կշարժվենք»:
Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
Սիրիական ռազմաօդային ուժերն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել են թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակավ, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյի երկու կայարաններում` «Ելիզարովսկայա»ում և «Ուլիցա Դիբենկո»ում պայթյունավտանգ իրեր չեն հայտնաբերվել:
Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն:
Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտները պաշտպանված են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերով:
Հարավային Կորեայի դատախազության քննիչները ապրիլի 8-ին կրկին հարցաքննել են երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հյեին, ով ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալին ներգրավվածություն ունենալու մեղադրանքով:
Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:
Տիբեթում գրանցվել է թռչնի գրիպ H7N9 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:
Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում գտնվող պետական և ոչ պետական կառույցների վրա գտնվող դրոշները խոնարհվել են` ի հիշատակ ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Թուրքիայում իրավապահ մարմինների կողմից տարվող «ահաբեկչության դեմ պայքարում» վերջին վեց ամսվա ընթացքում ձերբակալվել է 14 հազար 684 մարդ:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրիլի 8-ին փակվել է մետրոյի ևս մեկ կայարան` «Ելիզարովսկայա»-ն:
Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»ը ֆիլմին:
Կուսակցությունը նման որոշում է կայացրել ապրիլի 7-ին կայացած վարչության նիստի ընթացքում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:
Դիվանագիտական հռետորաբանությունից դուրս պետք է նկատի ունենալ, որ սա քաղաքական ուղերձ է, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհին` Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստր Արաբելա Քուշները չինարեն երգ է կատարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար, երբ վերջինս այցով գտնվում էր Ֆլորիդա նահանգում:
Ստոկհոլմի ոստիկանությունը, ուսումնասիրելով քաղաքի կենտրոնում մարդկանց վրա քշած բեռնատարը, հայտնաբերել է պայթուցիկ պարունակող պայուսակ:
«Այսօր ես հրամայել եմ թիրախավորված ռազմական հարված հասցնել Սիրիայում այն ռազմաբազզայի դեմ, որտեղից իրագործվել էր քիմիական հարձակումը: Միացյալ Նահանգների շահերից է բխում մահաբեր քիմիական զենքերի կիրառումն ու տարածումը կանգնեցնելը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մետրոյի «Ուլիցա Դիբենկո» կայարանը փակվել է այնտեղ թողնված իրի պատճառով:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում առկա փոխադարձ սահմանափակումները վնաս են հասցնում երկու երկրին էլ:
Իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա:
ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է:
ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը այսօր կհաստատի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ցանկը: Չի բացառվում, որ այն կգլխավորի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: