Բաժիններ՝

ԻՊ­-ն կոչ է արել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ անել ընտրատեղամասերի վրա

Իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-­ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա:

Աս մասին հայտնում է Sputnik­-ի թուրքական ծառայությունը: ԻՊ Rumiyah ամսագրի 8­-րդ համարի թուրքերեն տարբերակում ահաբեկիչները նշել են, թե «Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»:

«Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,­ասվում է ԻՊ ամսագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս