Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից մնալու է 10-ը: Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների և ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով:
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխող ՀՀԿ-ն սկսել է իր համակիրներին պաշտոններ բաժանելու փուլը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նոր ձևավորված խորհրդարանում չի լինելու, և հետևաբար բաց է մնում խանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հնարավոր է դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել:
ՀՀԿ ԳՄ նախորդ օրվա նիստը տևել է 20 րոպե: ԳՄ անդամները մեկ մարդու նման ներկա են եղել, որովհետև սպասումը մեծ է եղել` ԱԺ ապագա պաշտոններին առնչվող: Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել նրանց։ Նա ասել է, որ հետընտրական զարգացումներին, ԱԺ դասավորությանը, նաև թե ովքեր են մտնելու պառլամենտ, կոալիցիա կազմվելու է ՀՅԴ-ի հետ, թե ոչ, բոլոր հարցերին կանդրադառնան մյուս ԳՄ-ում:
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը:
Ինչպես ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում ևս շունչները պահած սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե ով է անցնելու ԱԺ։
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի աննախադեպ երևույթ է գրանցվել: Պարզվում է՝ ՀՀԿ-ն գողանում և գնում է ոչ միայն ուրիշների, այլև իր իսկ թեկնածուների ձայները:
Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձևավորման մասին լուրերը տարաբնույթ են և ոչ վերջնական:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր կուսակցությունների ու դաշինքների թեկնածուների բոլոր ընտրատարածքներում հավաքած քվեներն առանձին-առանձին:
«Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դեռևս ոչ մի քաղաքական ուժ ընտրական ցուցակներ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։
«Հայաստանի քաղաքականությունն ավելի շատ կապված է անձերի և դաշինքների ակտիվության, քան ծրագրերի վերաբերյալ քննարկումների հետ: Հույս ունեմ, որ գրանցվող առաջընթացն առաջնային կդարձնի գաղափարները, ինչը կօգնի ստեղծելու ավելի արդյունավետ և ժողովրդավար համակարգ»,- ասում է վերլուծաբանը:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռակրոֆտը կոչ է արել Ռուսաստանի հրաժարվել «ռազմական հանցագործ»-ին` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցելուց:
Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիան միայն նպաստում է ահաբեկչության ամրապնդմանը:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև ապրիլի 7-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց:
ԱՄՆ-ը չի կարող լիարժեք վստահությամբ հաստատել, որ Սիրիայի Հոմս քաղաքի Աշ-Շայրատ ավիաբազայում, որը ենթարկվել է ԱՄՆ հրթիռակոծմանը, եղել է քիմիական զենք:
Սիրիայի հարցով գործողությունները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքին:
Սիրիայում ստեղծված վիճակի կարգավորումը պահանջում է բազմակողմանի քաղաքական լուծում, դրան հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ռմբակոծություններով:
Ինչպես հայտնի է՝ նախնական հաշվարկներով, Շիրակի մարզից խորհրդարան կգնան ՀՀԿ վարկանիշային թեկնածուներ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը՝ 14 հազար 510 ձայնով, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 հազար 796 ձայնով, «Ծառուկյան դաշինքից» Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը՝ 13 հազար 999 ձայնով, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 հազար 452 ձայնով ու նաև Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որը հավաքել է 3123 ձայն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Սվորոդոնեցկ այցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները պետք է պատրաստ լինեն Դոնբասի վերադարձմանը:
Դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսը քննադատել է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացներին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար:
Փորձագետը դժվարացավ կանխատեսել, թե ինչքա՞ն կշարունակվի հակամարտության այս սրացումը։ Նրա կարծիքով՝ առայժմ վաղ է կանխատեսել՝ սա մեկանգամյա՞ գործողություն էր, թե՞ ռազմադաշտում ավելի երկարաժամետ քայլերի շղթայում առաջին քայլն է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է կայացնելու: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը:
Որպես հիմնավորում դաշինքը նշում է այն, որ ընտրություններն անցել են զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Դաշինքը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալ խախտումների մասին արձանագրված փաստերին:
Բաքվի Նասիմի շրջանի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է interfax.az-ը:
Ադրբեջանում 2016-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով քրեական գործերի թիվը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project) նոր բացահայտում է արել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ:
Ականատեսները պատմում են հարյուրավոր մարդկանց մասին, որոնք փողոցով փախչում էին բեռնատարից: Նրանց խոսքով՝ մայթին պառկած են մի քանի մարդիկ, որոնց օգնություն են ցույց տալիս բժիշկները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 7-ի նիստում քննարկելու է ԱՄՆ-ի հրթիռահարվածները Սիրիային։