 
                        «Հայկական վերածնունդը» չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
 
                                    «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի մասնակցի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Կուսակցությունը նման որոշում է կայացրել ապրիլի 7-ին կայացած վարչության նիստի ընթացքում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:
Կուսակցության վարչության մեկ այլ որոշմամբ սահմանվել է կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ: Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        