Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 12-ին, որոշակի արդյունքներ են տվել:
Նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը, ըստ ամենայնի, կլինի Վահե Էնֆիաջյանը, քանի որ, եթե ԱԺ նախագահ դառնա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա Իշխան Զաքարյանը, ըստ ամենայնի, չի դառնա ԱԺ փոխնախագահ, որովհետեւ նա չի ցանկանում դառնալ Շարմազանովի տեղակալը:
Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»։
«Հայերի հետ կապված շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թե նախագահական ընտրությունների թեկնածուներն այլ հարցերի վրա են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրված հայերի նկատմամբ և նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականությունը, որը կար մինչև այժմ»,-ասաց նա:
Եթե խորհրդարանի դաժան ընտրություններից հաղթանակած դուրս եկած թեկնածուներից ոմանք գլխապտույտ ուրախության մեջ են, ապա ոմանք անհետացել են ասպարեզից։ Երեւանի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին, ապրիլի 3-ից հետո փնտրում են ողջ թիմով, շտաբի պետերով, ընտրությունների «տասովշչիկներով»։
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տալ 3 ընկերությունների։
ՀՀԿ-ն, ոգեւորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երեւանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ եւս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է:
Հիասթափված խորհրդարանական ընտրություններից, հայրենի Գավառից ու գավառցիներից՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից: Երբ զանգահարեցինք Արզաքանցյանին, նրա օգնականն ասաց, որ Արզաքանցյանը Հայաստանում չէ, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու:
Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ «Փաստի» հարցին ի պատասխան չհստակեցրեց՝ իրեն առաջարկ եղե՞լ է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ. «Էդպիսի լուրեր պարբերաբար մամուլում գրում են, վերաբերվեք փիլիսոփայորեն»:
«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով»։
«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- ասել է Գոսլինգը:
Քեմբրիջի համալսարանի հրաբխագետներին հաջողվել է հրաբխի ժայթքումը խոշոր պլանով նկարահանել անօդաչու թռչող ապարատի միջոցով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց չկա:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:
Ըստ Հ. Իգիթյանի՝ երկրորդ հնարքն այն էր, որ ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ ցուցակի առաջին 3 թեկնածուներն ԱԺ-ում չեն լինելու, թեև կարող է ցանկալի լիներ, որ նրանք լինեին ոչ թե գործադիրում, այլ՝ օրենսդիրում. «Դա նման էր մի խանութի, որտեղ ցուցափեղկում դրված է նոր ապրանք, իսկ ներսում սեքնդ-հենդ է»։
Թե զանգվածային լրատվամիջոցներում որքա՞ն են եղել խախտումների մասին դեպքերը, և իրավապահների կողմից հարուցված գործերը համապատասխանո՞ւմ են այդ քանակին, Հ. Տիգրանյանը միանշանակ չկարողացավ ասել. «Զուտ մեր կայքում արձանագրված խախտումների հետ կապված, կարծում եմ, որ հանցագործության հատկանիշներ պարունակող գործերով ահազանգերն ուղղակի անտեսվել են»։
2017թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո, ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի գրասենյակ՝ հայտնելով, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ստորագրած ցուցակում նկատել է, որ իր անվան դիմաց (հերթական համարը՝ 536) առկա է կնիք և ստորագրություն, մինչդեռ ինքը չի մասնակցել քվեարկությանը։
Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի երեք եզրափակիչ շոուների բոլոր տոմսերը Կիեւում արդեն վաճառված են:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման գործով կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Բագրատունիների մասին պատմող մի գիրք:
Ամերիկացի փոփաստղ Քեթի Փերին թողարկել է կանանց կոշիկների դեբյուտային հավաքածուն:
Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:
Ռուսաստանը շարունակում է հետևել Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիների` բլոգեր Ալեքսանդր Լապշինի և հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի վիճակին: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ապրիլի 10-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի ղեկավար Իլհամ Ալիևին զեկուցել է, որ «Ադրբեջանում մեկնարկել են կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքի՝ «Զարբա ԿՀ»-ի (Zərbə KH) նախագծման աշխատանքները»:
«Այն ձեռքբերումները, որոնք կային ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջազգային, աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հետ կշպրտվեն մի քանի տարով: Հիմա կարծես սառը պատերազմի տպավորություն կա, եւ հարաբերությունները սրված են միանշանակ, եւ դա առաջին հերթին կանդրադառնա Սիրիայի գործընթացների վրա: Կարծում եմ՝ Ասադը այլեւս ապագա չունի այդ խնդիրներում, որովհետեւ, ըստ իս, այստեղ այնպիսի գործոններ աշխատեցին՝ քիմիական զենք և այլն, և այլն, որ փաստորեն այսօրվա Սիրիայի իշխանությունների դեմ դուրս եկավ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Թոմահավք» բոլոր 59 թեւավոր հրթիռները, որոնք անցած շաբաթ ամերիկացի զինվորականների կողմից արձակվել էին Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանի վրա, հասել են նպատակին: