Իրաքի դաշնային կառավարությունը հսկողություն է հաստատել Թուրքիայի եւ Իրաքյան Քրդստանի սահմանի «Իբրահիմ- Հալիլ» անցակետի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կատալոնիայի կառավարության մոտավորապես կեսը չի ճանաչում պաշտոններից իրենց հեռացնելու վերաբերյալ Մադրիդի որոշումը եւ մնում են տարածաշրջանի «միակ օրինական ղեկավարները»:
Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բռնկվել է Of Course I Still Love You ծովային հարթակի վրա վայրէջքից անմիջապես հետո:
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ կապված մեքսիկացի պատգամավորների կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցի հետ:
ԿԺԴՀ-ն մշակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպայի երկրների տարածք:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ճապոնացի Տակահիրո Շիրայիշին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել են ինը մարդու մարմնամասեր, ներառյալ երկու գլուխ:
Սիրիայում ներքին վերաբնակների թիվը կրճատվում է իրենց տներ վերադարձողների թվաքանակի համեմատ, սակայն մարդկանց փախուստի տեմպերը բարձր են մնում:
Ռուսաստանը չի բացառում առաջիկայում Վրաստանի հետ փոխադարձ հիման վրա անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը:
Սպիտակ տան հարավային մարգագետնում տեղի է ունեցել ընդունելություն սկսվող Հելոուինի կապակցությամբ. ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը քաղցրավենիք են բաժանել հարյուրավոր երեխաների, որոնք տոնի էին եկել ամենաբազմազան զգեստներով։
Կիեւի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաեւը եւ նրա կինը՝ Ամինա Օկուեւան:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը, որը հրապարակել է կազմակերպությունը, տրամադրել էր Պետդեպարտամենտը:
Միացյալ Նահանգներն աշխատում է Սիրիայում ապաէսկալացման նոր գոտիների ստեղծման վրա
Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոկ-շոուի եթերում հայտարարել է նրա ներկակայացուցիչ Էլինա Մազուրը:
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 30-ից գտնվում է Բելգիայում, բայց այդ երկրում քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ից խորհրդարանը սկսել է Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այդ նախագիծը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում վերջին գրեթե տասնամյակի բյուջեներից, քանի որ այն գտնվում է, այսպես ասած, գոյատևման փիլիսոփայության շրջանակում:
Չինաստանի Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում խանութ ներխուժած գոմեշը ավերել է ապրանքներով լի դարակները եւ վիրավորել վեց այցելուների:
Հազարավոր ամերիկացիներ են իրենց ցավակցությունն ու կարեկցանքը հայտնում Դենվերի կենդանաբանական այգում Ռուսաստանից բերված ամուրյան վարգի սատկելու կապակցությամբ։
2018 թվականից Սաուդյան Արաբայում կանանց կթույլատրվի մարզական միջոցառումների այցելել երկրի մարզադաշտեր:
«Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չէ ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով»:
Երաժիշտներ, հեռուստամեկնաբաններ, կոշիկի, գորգերի արտադրությամբ զբաղվողներ, գիտնականներ. Մեքսիկայում տարբեր ոլորտներում տեղի հայերը առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի հայ համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին. սկզբնական փուլում Մեքսիկայում հաստատված հայերի մեծ մասը վերապրածներ էին, որոնք ապաստան էին փնտրում:
«Ռուսաստանը նախ ինքն իր տնտեսությունը կարգավորելու խնդիր ունի։ Մենք սպասում ենք, որ այս տարի կլինեն դրական տեղաշարժեր, քանի որ, եթե նախորդ տարի մենք նույնիսկ անկում ունեինք ռուսական տնտեսությունից, այս տարի սպասում ենք, որ այդ աճը կարող է մոտ 2% լինել»։
ՄԱԿ-ը Իրաքյան Քրդստանի հետ շփուﬓերը կշարունակի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հեռանալուց հետո:
Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգն անցել է զարգացման բավականին հետաքրքիր և դեռ խորն ուսումնասիրման կարիք ունեցող ուղի: Այն, բնականաբար, ազդված է եղել հայ հասարակության իրավագիտակցության և քաղաքական մշակույթի օբյեկտիվ առանձնահատկություններով՝ պայմանավորված ԽՍՀՄ-ի գոյության 70-ամյա ժամանակաընթացքում միակուսակցական, տոտալիտար հասարակական-քաղաքական կարգի առկայությամբ և անկախ ու ժողովրդավարական պետականության ավանդույթների բացակայությամբ:
Նյու Յորքի կենդանաբանական այգում ցուցադրել են ձնահովազի ձագին: Տեսանյութում երեւում է, թե ինչպիսին է փոքրիկ գիշատիչը։