Բաժիններ՝

Սաուդացի կանայք մարզադաշտեր այցելելու իրավունք կստանան

2018 թվականից Սաուդյան Արաբայում կանանց կթույլատրվի մարզական միջոցառումների այցելել երկրի մարզադաշտեր: Այդ մասին գրել է Arab News թերթը:

«Գլխավոր մարզական վարչությունը կզբաղվի էր Ռիադում, Էդ Դամամում եւ Ջիդայում գլխավոր մարզադաշտերի վերասարքավորմամբ, որպեսզի սկսած 2018 թվականից դրանք նախապատրաստեն ընտանիքների ընդունմանը»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Թուրքի աշ Շեյխը:

Կրոնական խիստ կանոնները եւ պահպանողական հասարակության դոգմաները սաուդացի կանանց պատվիրում են հասարակության մեջ հայտնվել սոսկ արական սեռի հարազատի կամ խնամակալի ուղեկցությամբ. կանայք չեն կարող ճանապարհորդել միայնակ, փողոցում քայլել կամ աշխատանքի գնալ ինքնուրույն:

Սեպտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորն ստորագրել է հրամանագիր, որը թագավորության պատմության մեջ առաջին անգամ կանանց իրավունք է ընձեռում ստանալու վարորդական իրավունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031