Բաժիններ՝

Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից

Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոկ-շոուի եթերում հայտարարել է նրա ներկակայացուցիչ Էլինա Մազուրը: Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան երկիրը լքել է իր ծնողների հետ միասին «խստագույն գաղտնիության պայմաններում»: Ենթադրվում է, որ նրանք ուղեւորվել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիեւ:

Մազուրի խոսքով՝ Վիտալինան երկրից մեկնելու որոշում է ընդունել հուզախռիվ վիճակում: Դրա հետ մեկտեղ հանդիսականներին ցուցադրել են կադրեր, որոնցում Վիտալինան իր հաշվին փողի խոշոր գումար է դնում բանկոմատի միջոցով: Հոկտեմբերի 26-ին խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի Մոսկովյան դրամատիկական թատրոնում, ինչը կապված էր այն բանի հետ, որ 82-ամյա դերասանը երկրի իրավապահ մարմիններին էր դիմել իր անձնագրի գողանալու մասին հայտարարությամբ: Նա դրանում կասկածում է իր կնոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031