Բաժիններ՝

Ճապոնացու բնակարանում 9 մարդու մարմնամասեր են գտել

Ճապոնացի Տակահիրո Շիրայիշին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել են ինը մարդու մարմնամասեր, ներառյալ երկու գլուխ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

27-ամյա տղամարդն ապրում է Տոկիոյի մերձակա Զամա քաղաքում: Ոստիկանությունը նրա տանը խուզարկություն է կատարել 23-ամյա մի աղջկա անհետացման հետաքննության կապակցությամբ: Նրան տեսախցիկները նկարահանել են կասկածյալի տան մոտ: ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, նա ծանոթ էր Շիրայիշիի հետ եւ Համացանցում գրել էր, որ իբր ցանկանում է ինքնասպանություն գործել: Բնակարանում գտել են մի քանի սառնարան, որոնցում դրված էին մարմնամասերը: Նախնական տվյալներով՝ դրանք պատկանում են ութ կանանց եւ մեկ տղամարդու:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սարսափազդու գտածոների թվում եղել է երկու մարդու գլուխ: Սենյակներից մեկում ոստիկանությունը սղոց է հայտնաբերել: NHK հեռուստաալիքը մեջբերել է կասկածյալի խոսքը, ով հաստատել է, որ սպանել է այդ մարդկանց եւ փորձել է ինչ-որ կերպ թաքցնել հանցանշանները: Հարեւանները պատմել են, որ իրենց շենք Շիրայիշիի տեղափոխվելուց հետո իրենք տարօրինակ հոտ են զգացել նրա բնակարանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս