«Քլինթոնի՝ Wikileaks-ի կողմից հրապարակված էլեկտրոնային նամակագրությունը տրամադրել է Պետդեպը». Ասանժ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը, որը հրապարակել է կազմակերպությունը, տրամադրել էր Պետդեպարտամենտը:
Հոկտեմբերի 30-ին այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։ «(Հիլարի) Քլինթոնի՝ Wikileaks-ի կողմից հրապարակված հազարավոր նամակները» ոչ թե ձեռք են բերվել «կոտրանքով», այլ ստացվել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից՝ 2016 թվականի մարտի 3-ի «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» հիման վրա»,- գրել է Ասանժը:
2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ընթացքում Wikileaks-ը հրապարակեց Դեմոկրատական կուսակցության նամակագրությունը, ինչը հարված հասցրեց Հիլարի Քլինթոնի վարկանիշին: Նախագահի նախկին թեկնածուն ինքը հայտարարել է, թե կազմակերպությունը դա արել է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: