Բեռլինն ու Մոսկվան պետք է պահպանեն երկխոսությունն ու կենտրոնանան որոշումների ձեռքբերման վրա, ընդ որում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայություն չկա, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ռուսաստանի Կասպյան նավատորմի նավերը ծով են դուրս եկել` մասնակցելու ուսումնական մարտի, ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրավառությունը իրականացվել է ավտոմեքենայից, և ամբոխը այն ընկալել է որպես պայթյուն:
Ո՞վ ի՞նչ է ստանալու և ո՞վ ի՞նչ է հանձնելու ռուս-ադրբեջանական այս աննախադեպ մերձեցման արդյունքում, որն ուղեկցվում է ռուս-թուրքական վերամերձեցված հարաբերություններով։ Այս և բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում որևէ մեկը չի տալիս։
Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Հայաստանի քաղաքացու մասին, որն անցել է Ադրբեջանի տարածքը:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությունը:
Բաքվում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Շահիդների ծառուղի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA կայքը:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգում նվազագույնը 3 մարդ է զոհվել, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
«Ռուսաստանը կանցնի ճանապարհի իր մասը և Լուգանսկին և Դոնեցկին կտրամադրի կառուցողական երկխոսության»,- ասել է Լավրովը` ելույթ ունենալով Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների առաջ:
Շուրջ չորս տասնյակ մարդ վնասվածքներ Է ստացել Ֆրանսիայի Ժուան լը Պեն քաղաքում խուճապի պատճառով ծայր առած հրմշտոցի ընթացքլում: Այս մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, Աթմե գյուղի մոտ ավտոբուսի պայթյունից 15 մարդ զոհվել է: Ըստ Reuters-ի՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երբ ավտոբուսը շարժվել է դեպի Թուրքիա: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների մարտիկներ են եղել:
«Հյուսիսային հոսք» նախագիծը կնպասի գազամատակարարումների դիվերսիֆիկացմանը, իր ներդրումը կունենա կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի իրականացմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Թուրքիայի ղեկավարությունը պլանավորում է ամբողջությամբ ոչնչացնել թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական Aksam թերթը:
Նյու Յորքի եւ հարեւան Նյու Ջերսիի նահանգի օդային ու ծովային նավահանգիստների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կրակոցներ չեն եղել: Ոչ ոք չի տուժել:
«Այն, ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առաջ ծառացած խնդիրներին, ապա այսօրվա և վաղվա մեր աշխատանքի ժամանակ կաշխատենք նախատեսել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Շոյգուն` դիմելով Ադրբեջանի նախագահին:
«Ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից անմիջապես հետո: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն սպեկտր, որն ընդգրկում է մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը: Նշվել է, որ մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ կտա լուծել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպես նաև հարցեր` կապված տարածաշրջանային անվտանգության հետ»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնում է RIA Novosti գործակալությունը` վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին:
«Ներկայում մենք գրում ենք սցենարը: Նկարահանելու ենք Բելգիայում, իսկ հույս ունենք այն ավարտել մինչեւ եկող տարվա աշուն»,- հայտնել է Լյուկ Դարդենը:
Օքսֆորդի Animal Dynamics ընկերության մշակած ապարատները կարող են տեղավորվել ափի մեջ, ինչպես նաեւ զարգացնել ժամում մինչեւ 72 կիլոմետր արագություն:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն այսօր երկարաձգել է երկրի տարածքում գործող ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է երկրի տնտեսության կրճատման աճող ռիսկերի մասին:
Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ակնդետ հետեւում են իրադարձությունների զարգացումներին Թուրքիայում, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երկիրն ավելի է մոտեցել ավտորիտար ռեժիմին:
Սիրիայի Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի հազարավոր բնակիչներ օգոստոսի 13-ին վերադարձել են իրենց տներն այն բանից հետո, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական և արաբական ջոկատները ԱՄՆ աջակցությամբ ԴԱԻՇ-ից ազատագրեցին քաղաքը:
Ի պատասխան Գերմանիայի անվտանգությանը սպառնացող նոր վտանգների՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հանձնարարել է Գերմանիայի դաշնային հողերի իրավապահ մարմիններին ավելացնել աշխատակիցների թիվը:
Կաննի իշխանությունները լողափեր այցելությունների նոր կանոններ են մտածել: Liberation թերթի տեղեկություններով՝ արգելվում է քաղաքային լողափեր այցելել բուրկինիով (իսլամի կանոններին համապատասխան լողազգեստ, որն ամբողջությամբ փակում է մարմինը):
Ավելի քան 70 հազար մարդ է ստիպված եղել հեռանալ իրենց տներից Ֆիլիպիններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով:
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին հանրապետության տարածք ներխուժելու նախապատրաստության մեջ և սպառնացել է միջուկային հարված հասցնել:
Թուրքական իշխանությունները դարձյալ մերժել են Հունաստանի պահանջը՝ երկրի զորքերը դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից: