![](/banners/BeFunky-design.jpg)
Լուիզիանայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/90787638_hi034646989.jpg)
ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգում նվազագույնը 3 մարդ է զոհվել, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Տեղացիներին տարհանելու համար Ազգային գվարդիան և փրկարարական թիմերն օգտագործում են ուղղաթիռներ:
Հորդառատ անձրևները Լուիզիանայում սկսվել էին ուրբաթ և շարունակվել ողջ հանգստյան օրերին:
Բազմաթիվ բնակավայրերում ջուրը շարունակում է ավելանալ: Տեղացիները հայտնում են, որ հայտնվել են օձեր:
Նահանգի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել` տեղի ունեցած ջրհեղեղն աննախադեպ հայտարարելով:
Հաղորդվում է, որ Էդվարդսին ընտանիքի հետ նույնպես ստիպված են եղել տարհանել փրկարարների օգնությամբ այն բանից հետո, երբ ջուրը լցվել է նրա տունը:
Միսսիսիպի նահանգի մի շարք բնակավայրերում նույնպես արտակարգ դրություն է հայտարարվել: