Բաժիններ՝

Թուրքիան Հունաստանին հայտնել է, որ զորքերը դուրս չի բերելու Հյուսիսային Կիպրոսից

Թուրքական իշխանությունները դարձյալ մերժել են Հունաստանի պահանջը՝ երկրի զորքերը դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն գրավոր դիմումի մեջ մերժել է հույն գործընկերների հայտարարությունը՝ նշելով, որ Կիպրոսին վերաբերող առաջ քաշված պայմանները Հունաստանի անկեղծության և սպասելիքների նկատմամբ կասկածներ են հարուցում:

Հունաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիայի զորքերը Հյուսիսային Կիպրոսից դուրս բերելը «կիպրական հարցի լուծման համար հիմնարար պայման է»:

«Մենք ակնկալում ենք, որ Հունաստանը վերջ կտա իր հայտարարություններին և կդադարեցնի միջամտության փորձերը Թուրքիայում կանխված պետական հեղաշրջման փորձով գործին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս