Ֆրանսիայում հրավառության հետևանքով առաջացած հրմշտոցի պատճառով տասնյակ մարդիկ են տուժել
Ֆրանսիայի Ժուան-լե-Պեն հանգստավայրում օգոտոսի 14-ի երեկոյան հրավառության հետևանքով առաջացած հրմշտոցի հետևանքով մոտ 40 մարդ է տուժել, հայտնում է France Bleu ռադիոն:
Նշվում է, որ հրավառությունը իրականացվել է ավտոմեքենայից, և ամբոխը այն ընկալել է որպես պայթյուն:
ԶԼՄ-ների տեղեկություններով` վախեցած մարդիկ վազել են փողոցներով և թաքնվել մոտակա բարերում և ռեստորաններում:
Ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը հարձակում չէ, սակայն շարունակում է հետաքննել կատարվածի պատճառները: