
Գերմանիայում ոստիկանների թիվը կավելանա

Ի պատասխան Գերմանիայի անվտանգությանը սպառնացող նոր վտանգների՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հանձնարարել է Գերմանիայի դաշնային հողերի իրավապահ մարմիններին ավելացնել աշխատակիցների թիվը, հայտնում է DW-ն:
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Բունդեսթագի ներկայիս գումարման ժամկետի ավարտից առաջ (2017թ. սեպտեմբեր) դաշնային ոստիկանության և անվտանգության մյուս մարմինների թիվն ավելացնել 4600-ով:
Այս մասին Մեզյերը հայտարարել է գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել:
«Նպատակահարմար եմ համարում, որպեսզի դաշնային հողերը հետևեն այդ օրինակին»,- ընդգծել է գերմանացի նախարարը: