Բաժիններ՝

Կաննում արգելել են լողափերին հայտնվել մուսուլմանական լողազգեստներով

Կաննի իշխանությունները լողափեր այցելությունների նոր կանոններ են մտածել: Liberation թերթի տեղեկություններով՝ արգելվում է քաղաքային լողափեր այցելել բուրկինիով (իսլամի կանոններին համապատասխան լողազգեստ, որն ամբողջությամբ փակում է մարմինը):

Ներկայացնենք հատված Liberation-ից. «Այն ժամանակ, երբ Ֆրանսիան դառնում է ահաբեկչական հարձակումների թիրախ, լողազգեստը, որն ընդգծված կերպով ցուցադրում է կրոնական պատկանելությունը, կարող է հարուցել հասարակական կարգի խախտում (մարդկանց կուտակում, բախումներ), որն անհրաժեշտ է կանխարգելել»:

Կաննի իշխանությունների վճիռը ստորագրվել էր դեռ հուլիսի 28-ին, սակայն մնացել էր աննկատ: Նախօրեին Կաննի քաղաքապետարանը որոշել է ևս մեկ անգամ քաղաքի բնակիչների և հյուրերի ուշադրությունը հրավիրել նոր կանոնների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031