««Հյուսիսային հոսքը» կօգնի դիվերսիֆիկացնել գազամատակարարումները». Լավրով

«Հյուսիսային հոսք» նախագիծը կնպասի գազամատակարարումների դիվերսիֆիկացմանը, իր ներդրումը կունենա կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի իրականացմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք համոզված ենք, եվրոպացի գործընկերների պես, որոնք «Գազպրոմի» հետ միասին մշակում են այս նախագիծը, որ այն նպաստելու է եվրոպական մայրցամաքում գազամատակարարումների երթուղիների դիվերսիֆիկացմանը և ընդանուր առմամբ ներառվում է եվրոպական գազային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում, որը իրականացվում է ԵՄ-ում և համապատասխանում է ԵՄ-ի հիմնական նպատակին` էներգետիկ միության ստեղծմանը»,- ասել է Լավրովը` ելույթ ունենալով Ուրալի դաշնային համալսարանում:

«Անկասկած, դրա իրականացումը կդառնա ևս մեկ ներդրում այն պայմանավորվածությունների կատարման հարցում, որը ձեռնարկվել է կլիմայի հարցով Փարիզի համաժողովի ժամանակ»,- հավելել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031