
Ֆրանսիայի Ժուան լը Պեն քաղաքում հրմշտոցից 40 մարդ է վնասվածք ստացել

Շուրջ չորս տասնյակ մարդ վնասվածքներ Է ստացել Ֆրանսիայի Ժուան լը Պեն քաղաքում խուճապի պատճառով ծայր առած հրմշտոցի ընթացքլում: Այս մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ միջադեպի մի ականատես «Լայֆ»-ին պատմել է, որ մարդիկ վնասվածքներ են ստացել, երբ փորձում էին հեռանալ այն վայրից, որտեղ, ինչպես նրանց է թվացել, կրակոցներ են լսվել: Ճանապարհին նրանք բառացիորեն սրբել-տարել են փողոցային սրճարանը եւ ջարդուփշուր արել սեղաններին դրված ամանեղենը, ըստ որում նրանցից ոմանք կտրած վերքեր են ստացել: Բացի դրանից, վայր ընկած մարդականց ոտնատակ են տվել նրանց հետեւներից վազողները:
Առկա տեղեկատվությամբ՝ քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին սաստիկ վախեցրել են պայթակների ձայները. դրանք նրանց կրակոցների ձայներ են թվացել: Ոստիկանությունը կարծում է, որ հրատեխնիկան ավտոմոբիլի լուսամուտից փողոց են նետել անհայտ խուլիգանները. այժմ իրավապահ մարմինների աշխատակիցներն ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները, որոնք, ինչպես նրանք հույս ունեն, իրենց կօգնեն գտնելու միջադեպի մեղավորներին:
https://www.youtube.com/watch?v=sO_FH1INnww