![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի սահմանին պայթեցվել է սիրիացի ընդդիմադիրներով ավտոբուսը. 15 զոհ, 25 վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/turk.jpg)
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, Աթմե գյուղի մոտ ավտոբուսի պայթյունից 15 մարդ զոհվել է: Ըստ Reuters-ի՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երբ ավտոբուսը շարժվել է դեպի Թուրքիա: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների մարտիկներ են եղել:
Պայթյունի հետևանքով նաեւ 25 մարդ վիրավորվել է: Միջադեպի հանգամանքները պարզվում են: