Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայանը տարհանվել էր հրաձգության մասին հաղորդումների պատճառով

Նյու Յորքի եւ հարեւան Նյու Ջերսիի նահանգի օդային ու ծովային նավահանգիստների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կրակոցներ չեն եղել: Ոչ ոք չի տուժել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի ոստիկանությունը տվյալներ է ստացել օդանավակայանի ութերորդ թերմինալում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: Կատարվել է շենքից ավիաուղեւորների տարհանում:

Նախազգուշական միջոցառումների համար հիմք է ծառայել երկու կրակոցների մասին հայտնող հեռախոսազանգը:

Սոցիալական ցանցերում առանձին ուղեւորներ հայտնել են, որ իրենց չվերթերը հետաձգվել ու տեղափոխվել են այլ օդանավակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031