Սերգեյ Շոյգուն Բաքվում կքննարկի ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնում է RIA Novosti գործակալությունը` վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին:

Հիշեցնենք, որ երեկ Շոյգուն կարճատև աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան:
«Ադրբեջանի ղեկավարը կիրակի ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ Շոյգուն Բաքվում բանակցություններ պետք է վարի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Շոյգուն Ադրբեջան է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակության հետ:

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, կողմերը քննարկելու են երկկողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, կարծիքներ են փոխանակելու ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգտոստոսի 13-ին անսպասելի այցով Մոսկվա էր մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031