Բաժիններ՝

Ծխող կանայք, մորուքից ազատվող տղամարդիկ. բնակիչները վերադառնում են ԴԱԻՇ-ից ազատագրված Մանբիջ քաղաք

Սիրիայի Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի հազարավոր բնակիչներ օգոստոսի 13-ին վերադարձել են իրենց տներն այն բանից հետո, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական և արաբական ջոկատները ԱՄՆ աջակցությամբ ԴԱԻՇ-ից ազատագրեցին քաղաքը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, հարյուրավոր ավտոմեքենաներ և այլ տրանսպորտային մեքենաներ Մանբիջ են տեղափոխել ընտանիքներին, որոնք մարտերից 2 ամիս շարունակ թաքնվում էին քաղաքի արվարձաններում:

«Դարձյալ բացվել են խանութները: Այսօր քաղաքում նորմալ կյանքի առաջին օրն է»,- հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Շերվան Դարվիշը:
Մանբիջի կադրերում երևում են ընտանեկան տոնակատարություններ, իրենց մորուքից ազատվող տղամարդիկ, ծխող և փարաջաներն այրող կանայք: 2_640x420

Ակտիվիստները հայտնել են, որ 2000 պատանդերի թվում, որոնց պատանդառել էր ԴԱԻՇ-ը քաղաքից հեռանալիս, հարյուրավորներն ազատ են արձակվել, սակայն հստակ թիվը դեռ հայտնի չէ:

Օգոստոսի 12-ին Թուրքիայի հետ հարևանությամբ գտնող ռազմավարական կարևոր քաղաքն ամբողջությամբ ազատագրվել էր ահաբեկչական խմբավորման զինյալներից:
The Daily Star-ը հիշեցնում է, որ Մանբիջ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել էր երկու ամիս առաջ ԱՄՆ-ի հատուկ աջակցման ուժերի օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս