Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին Հայաստան է ժամանել նաև Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությունը:

Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն նաև ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Տեսանյութեր

Լրահոս