Շտայնմայերը վստահ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայություն չկա
Բեռլինն ու Մոսկվան պետք է պահպանեն երկխոսությունն ու կենտրոնանան որոշումների ձեռքբերման վրա, ընդ որում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայություն չկա, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մենք պետք է պահպանենք երկխոսությունը` հարգանքով և քննադատորեն կենտրոնանալով որոշումների ձեռքբերման վրա»,- ասել է նա` դասախոսությամբ հանդես գալով Ուրալի դաշնային համալսարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դիվանագետի խոսքով` ներկայումս Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայություն չկա:
«Մենք պետք միասին աշխատենք և ուղիներ գտնենք Ուկրաինայի և Սիրիայի հարցով համագործակցության համար»,- հավելել է Շտայնմայերը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Եկատերինբուրգ է ժամանել նախօրեին: Նա կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, դիվանագետները կքննարկեն Ղրիմում և Սիրիայում ստեղծված վիճակը: