«Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները թույլ կտան լուծել տարածաշրջանային անվտանգության հարցեր». Ալիև

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել` կապված տարածաշրջանային անվտանգության հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում է TASS գործակալությունը:

«Ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից անմիջապես հետո: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն սպեկտր, որն ընդգրկում է մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը: Նշվել է, որ մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ կտա լուծել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպես նաև հարցեր` կապված տարածաշրջանային անվտանգության հետ»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով` Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտի հետ կապված համագործակցության հարցեր:
«Երկար տարիներ շարունակ մենք ակտիվորեն համագործակցում և ավելացնում ենք համագործակցության մեր պոտենցյալը»,- հայտարարել է Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը մասնակցել է Բանակային միջազգային խաղերին և վատ արդյունքներ չի ցուցադրել: «Մեր մասնակցությունն այդ կարևոր միջազգային միջոցառմանը առաջին հերթին արտացոլում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակը»,- ասել է նա:

Շոյգուի այցի ժամանակ, ինչպես նշել է Ալիևը, «մանրամասն քննարկվելու են հետագա համագործակցության հետ կապված հարցերը»:
«Կամփոփենք համագործակցության արդյունքները, առաջ կշարժվենք, կավելացնենք համագործակցության պոտենցյալը, կամրապնդենք մեր կապերը»,- ասել է վերջինս:

Տեսանյութեր

Լրահոս