ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանքներ են պատրաստում Ջուլիան Ասանժի դեմ. CNN
Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը, ինչի մասին հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները: Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ Ասանժի կալանավորումը ԱՄՆ-ի նոր վարչակազմի առաջնահերթություններից մեկն է։
Ապրիլի 20-ին ամերիկացի պաշտոնյաները զանգվածային լրատվամիջոցներից մի քանիսին տեղեկացրել են Ասանժի եւ կայքի այլ աշխատակիցների դեմ պատրաստվող միջոցների մասին, կայք, որը մասնագիտացած է գաղտնի փաստաթղթերի հրապարակման բնագավառում: ABC-ի տվյալներով՝ իշխանություններն առայժմ միայն քննարկում են հնարավոր գործողությունները, սակայն CNN-ը հաղորդել է, որ նրանք արդեն պատրաստում են մեղադրանքներ՝ Ասանժի արտահանձնմանն ու կալանավորմանը հասնելու համար:
Դատելով ըստ ամենայնի՝ Սպիտակ տան դիրքորոշման վրա ազդել է այն հանգամանքը, որ մարտ ամսին Wikileaks-ը հրապարակել է տեղեկատվություն ԿՀՎ-ի կողմից օգտագործվող «կոտրանքի» միջոցների մասին: Անցյալ շաբաթ ԿՀՎ-ի տնօրեն Մայք Փոմպեոն Wikileaks-ը բնորոշել է որպես թշնական հետախուզական ծառայություն, որին օգնում Է Ռուսաստանը, եւ Ասանժին խաբեբա է կոչել:
Ջուլիան Ասանժը գտնվում է Էկվադորի դեսպանատանը՝ Շվեդիա արտահանձումից խուսափելու համար, որտեղ նա մեղադրվում է սեռական հանցագործությունների մեջ: