«Ես ցանկանում եմ շարունակել իմ ծառայությունը հայրենիքին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում». Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իրեն կտա այդ հնարավորությունը:

«Ես ցանկանում եմ շարունակել իմ ծառայությունը հայրենիքին պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, և հույս ունեմ, որ կունենամ այդ հնարավորությունը»-նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ինքն ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինի, եթե հնարավորություն ստանա շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հայաստանում ապրիլի 2-­ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Նորաստեղծ խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր գործադիր մարմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930