Բաժիններ՝

Կանադան ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Կանադան ընդլայնել է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ: Այս մասին հաղորդվում է Կանադայի կառավարության կայքում:

«Սիրիայում տիրող իրադրությունն ընդհանուր խաղաղության եւ անվտանգության վտանգավոր խախտում է, ինչը հանգեցրել է եւ կարող է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,­-ասված է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:

Վերջին անգամ Դամասկոսի դեմ Օտտավայի պատժամիջոցներն ընդլայնվել են  ապրիի 13-ին: Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել Բաշար Ասադի հետ կապված 26 անձանց նկատմամբ: Մինչ այդ նման միջոցներ չէին սահմանվել 2014 թվականի հունվարից ի վեր: Պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել է 234­-ի, ընկերություններինը՝ 57­-ի, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս