Բաժիններ՝

Մահացել է երգիչ Քյուբա Գուդինգ Ավագը. New York Daily News

ԱՄՆ-­ում 72 տարեկան հասակում մահացել է սոուլի ոճում ամերիկացի հայտնի երգիչ, The Main Ingredient ռիթմ ընդ բլյուզ խմբի առաջատար վոկալիստ Քյուբա Գուդինգ Ավագը: Այդ մասին հայտնել է New York Daily News թերթը:

Գուդինգին Սան Ֆեռնանդո Վալեյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առանց կյանքի նշանների գտել են ապրլի 20-­ին, օրվա երկրորդ կեսին սեփական ավտոմեքենայի մեջ: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ կարող էր դառնալ թմրադեղերով գերդոզավորումը:

The Main Ingredient խումբը համաշխարհային ճանաչում է ստացել անցյալ դարի 70-­ական թվականներին: Մասնավորապես, հենց Գուդինգն է կատարել այդ կոլեկտիվի Everybody Plays the Fool գլխավոր հիթը, որը ձայնագրվել է 1972 թվականին եւ անվանակարգվել Gremmy երաժշտական մրցանակի:

Քյուբա Գուդինգ Ավագը հոլիվուդյան դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Քյուբա Գուդինգ Կրտսերի հայրն է, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս