«Պարզ է, որ ՀՀԿ-ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին շատ քիչ ձայն է ստանալու». Քաղտեխնոլոգ

«Պարզ է, որ ՀՀԿ-ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին շատ քիչ ձայն է ստանալու». Քաղտեխնոլոգ

«Երևանի ավագանու ընտրություններին, ի տարբերություն պառլամենտականի, մի քիչ ավելի շատ բան է պարզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախ՝ պարզ է, որ երեք առաջադրված ուժերն էլ անցնելու են՝ անկախ նրանից, թե ով ինչքան ձայն կստանա. «Պարզ է, որ ՀՀԿ-ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին շատ քիչ ձայն է ստանալու: Ինձ համար այս պատմության մեջ պարզ չէ միայն՝ ՀՀԿ-«Ելք» ուժերի հարաբերակցությունն ինչքան կլինի»:

Քաղտեխնոլոգը նշեց, որ, եթե ՕՐՕ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ի չմասնակցելն ավագանու ընտրություններում ինչ-որ առումով ինքը կարողանում է բացատրել, որովհետև այդ ուժերը չանցան պառլամենտ, նրա համար լրիվ անհասկանալի է՝ ինչո՞ւ չմասնակցեցին ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ն կբավարարվի այն կոալիցիոն գործընկերությամբ, ինչը ՀՀԿ-ն նրան կտա, իսկ ԲՀԿ-ն, երևի թե, 2018 թվականի խնդիր էր լուծում. սովորաբար բոլոր օլիգարխները և այն մարդիկ, ովքեր կորցնելու բան ունեն, այդ անցումային շրջանում փորձում են իրենց ապահովագրել, տվյալ պարագայում պարոն Ծառուկյանն ապահովագրում էր իրեն, իր ունեցվածքը և բիզնեսն ապագա հինգ տարվա համար՝ ունենալով բավականին լուրջ ֆրակցիա Ազգային ժողովում: Երևի այս մի խնդիրն էր լուծում պարոն Ծառուկյանը, դրա համար էլ Երևանի ավագանին իրեն չի էլ հետաքրքրում»:

Հարցին, թե ինչո՞ւ եք կարծում, որ Զարուհին քիչ ձայն կհավաքի՝ Կ. Քոչարյանն այսպես պատասխանեց.

«Ես մի քիչ ամեն ինչ ավելի ռեալ եմ գնահատում. Նախ՝ ընդամենը մի քանի օր առաջ պառլամենտական ընտրություններն էր, որին «Ելքը» լուրջ տոկոս հավաքեց: Զարուհու կուսակցությունը նորաստեղծ կուսակցություն է, երբ նայում եք «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը, բացի Զարուհի Փոստանջյանից՝ այնտեղ ես չեմ ճանաչում ոչ մեկին, իսկ եթե ես չեմ ճանաչում, ապա հասարակության լայն զանգվածներն առավել ևս չեն ճանաչում, իսկ այսօր դուք հասկանում եք, որ շանսերը պարզապես չնչին են դառնում: Չի բացառվում, որ «Երկիր Ծիրանին» ընդհանրապես մի ձայն ունենա Երևանի ավագանիում՝ Զարուհի Փոստանջյանի տեսքով, պարզապես նրա համար, որ ըստ օրենքի՝ պետք է երեքն էլ անցնեն»:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-23
Լավրովը կուլիսներում մեղադրում է Ադրբեջանին՝ պայմանավորվածությունները տապալելու մեջ
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին: