Եվրախորհրդարանի նախագահը հնարավոր է համարել Brexit-ի արդյունքների վերանայումը. The Guardian
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին այս մասին հայտարարել է The Guardian-ին՝ ամփոփելով Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած արդյունքները։
«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա չեղարկել 50-րդ հոդվածի գործողությունը (Լիսաբոնի համաձայնագրի, որը ենթադրում է ԵՄ-ում այս կամ այն երկրի անդամության դադարեցման շուրջը բանակցությունների գործընթացը), ընթացակարգը շատ պարզ կլինի, կարծում է ԵԽ-ի նախագահը: Եթե Լոնդոնը ցանկանա մնալ, դա շահավետ կլինի բոլորին: Ես երջանիկ կլինեմ»:
Ըստ որում նա նշել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամության մնացած անդամները: «Եթե վաղը Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ցանկանա փոխել իր դիրքորոշումը, դա հնարավոր կլինի անել: Վերջին խոսքը ԵՄ-ի 27 անդամներինն է, սակայն դա օգտակար կլինի յուրաքանչյուրին», համոզված Է Եվրախորհրդարանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: