Էրդողանը պատմել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Կատար և Քուվեյթ կատարած այցերից հետո պատասխանել է իրեն ուղեկցող թուրք լրագրողների հարցերին:

Ըստ Haberturk-ի՝  Էրդողանը լրագրողներին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Մենք ասացինք, որ, եթե Ռուսաստանը այդ հարցին կարևորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան դրական է  վերաբերվում, սակայն ինչպես տեսնում եմ, նա այդքան էլ մեծ  հույսեր չունի: Կարծում եմ դրա պատճառը կողմերի որդեգրած դիրքորոշումն է: Նրան ասացի, որ 5 շրջանների վերաբերյալ դրական  քայլեր են արվել. նրանք (հայկական կողմը -խմբ)  դուրս կգան այդ շրջաններից»,- ըստ Ermenihaber.am-ի՝ ասել է Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս