ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը: Նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարություն արեց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան: Նա նշեց, որ ԼՂ հարցում Բրազիլիայի դիրքորոշումը հստակ է: «Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդիրների խաղաղ կարգավորում, միջազգային իրավունքի շրջանակներում հարցերի լուծում»,- ասաց նա:

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում: Նախատեսված է Նունյեսի հանդիպումը ՀՀ նախագահի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930