Դուբայում «Մարսի քաղաքի» կառուցումը կավարտվի 2,5 տարի անց
Դուբայում «մարսային քաղաքի» Mars Scientific City նախագիծը, որտեղ նմանակվելու են կյանքի պայմանները Կարմիր մոլորակի վրա, կավարտվի 2,5 տարի անց: Այդ մասին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների տիեզերական գործակալության ներցկայացուցիչ Մուհամեդ Նասեր ալ Ահբաբին;
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «մարսային քաղաքի» մակերեսը, որտեղ գիտնականներն ու ինժեներները ուսումնասիրելու են կյանքի պայմանները Մարսի վրա, կկազմի ավելի քան 170 հազար քառակուսի մետր, դրա արժեքը՝ 500 մլն դիրհամ (շուրջ 136 մլն դոլար): Նախագծի պատկերների վրա, որոնք ավելի վաղ հայտնվել են Համացանցում, երեւում են մի քանի գմբեթներ, որոնք տեղակայված են անապատում: Դրանց ներսում մարդկանց կացարաններն են եւ կանաչ ծառատունկեր:
Khaleej Times հրատարակության զրուցակցի խոսքով, նախագծի բյուջեն եւ շինարարության վայրն արդեն որոշված են, նախագիծը կիրականացվի «30 ամսում»: Կառուցման ընթացքում կօգտագործվեն նորաստեղծական տեխնոլոգիաներ: Նախագծում կհայտնվեն սննդամթերքի, էներգիայի, ջրի, դրանց պահպանման հարցերով զբաղվող լաբորատորիաներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի հետազոտությունների անցկացման լաբորատորիա: Բացի այդ, «քաղաքում» կկառուցեն թանգարան եւ գիտական կենտրոններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: