Բաժիններ՝

Որքա՞ն եկամուտ է ստացել Թուրքիան ֆուտբոլի աշխարհի առաջնությունից

Հուլիսի 19-ին ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչում մրցեցին Արգենտինան ու Իսպանիան և խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով։ Իսպանիան երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնության ավարտից հետո տվյալներ են հրապարակվել է թիմերի ստացած եկամուտների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ չեմպիոնական տիտղոսը նվաճած Իսպանիան ստացել է 50 մլն դոլար, Արգենտինան՝ 33 մլն դոլար, իսկ Անգլիան՝ 29 մլն դոլար։ Ֆրանսիայի հավաքականը ստացել է 27 մլն դոլար, Նորվեգիան, Բելգիան, Մարոկկոն ու Շվեյցարիան ստացել են 19-ական մլն դոլար։

33-48-րդ տեղերը զբաղեցնող Թուրքիան, Իրանը, Հարավային Կորեան, Շոտլանդիան, Ուրուգվայը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանն ու Իրաքը ստացել են 9-ական մլն դոլար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս էր մնացել 2026-ի աշխարհի առաջնությունից, քանի որ առաջին խաղում 2-0 հաշվով պարտվել է Ավստրալիային, իսկ երկրորդ խաղում 1-0 հաշվով պարտվել էր Պարագվային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031