Բաժիններ՝

Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրք զինվորներին հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Էրդողանը հայտնել է, որ Նորվեգիայում զորավարժության ժամանակ բարձրացրել են թշնամական մի պաստառ, որի վրա փակցված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև իր լուսանկարը:

«Երբ այդ տեղեկությունը եղավ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԵՄ հարցերով նախարարը, ովքեր Կանադայի ճանապարհին էին, զանգահարեցին մեզ: Ասացին. «Այսպիսի իրավիճակում ենք, դա ՆԱՏՕ-ի զորավարժություն է, այդտեղ 40 զինվոր ունենք: Որոշում ենք կայացրել մեր զինվորներին այնտեղից հետ կանչելու վերաբերյալ»: Մենք էլ ասացինք, որ առանց երկմտելու նրանց հետ կանչեն: Նման համագործակցություն, գործընկերություն չի կարող լինել»,- հայտարարել է Էրդողանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս