Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցը կներկայացնի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկրի եւ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կրկին մեկ օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ի առավոտ, երկարաձգել է Բալի կղզու «Նգուրահ Ռայ» միջազգային օդանավակայանը փակելու կարգադրության գործողությունը, կղզի, որտեղ ակտիվացել է Ագունգ հրաբուխը:
ԿԺԴՀ-ն ավարտեց լիարժեք հրթիռամիջուկային ուժերի ստեղծումը: Այդ մասին ասված է երկրի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի զինվորականները հրթիռային զինավարժանքներ են անցկացրել ծովում, օդում եւ ցամաքում ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 29-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկումը:
Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսին Արագածոտնի մարզպետ նշանակված Աշոտ Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին թեև Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նոյեմբերի 5-ին, սակայն դրսում չթողեցին՝ նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը:
Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլը խոստովանել է, որ արքայազն Հարրիի կողմից նշանադրության առաջարկությունն անսպասելի է եղել իր համար:
Չինաստանի Լինֆեն քաղաքում (Շանսիի նահանգ) վագրը դուրս է պրծել վանդակից ու հարձակվել կրկեսի այցելուների վրա:
Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։
«Կարծում եմ` երկար ժամանակ չի պահանջվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների եւ ճարտարապետների խումբը հաղթել է 2017 թվականի Mars City Design մրցույթում՝ ստեղծելով կացարանի նախատիպ՝ նախատեսված Մարսի ապագա բնակեցման համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանում են Թուրքիայի կողմից Իրանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով աշխարհագրգական դիրքը և մշակութային կապերը, սակայն այդ փոխգործակցությունը պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերի շրջանակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Ազգային ժողովում երեկ թեժ քննարկումներ ծավալվեցին «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առաջին անգամ զարդարել է նախագահի նստավայրը:
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) բարելավել է ընթացիկ տարվա համար գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը։
«Առավել ուշագրավ կհամարեի համաձայնագրի այն հատվածը, որում ԵՄ-ն իր դիրքորոշումն է ամրագրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ»:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի սիմֆոնիկ նվագախումբը Ռեդինգ քաղաքի թատրոնում կատարել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավք» բալետը:
Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որի արտահանձնմանը Բելգիայից ձգտում է հասնել իսպանական դատարանը, պատրաստվում է վերադառնալ Իսպանիա, եթե հաղթանակ տանի ինքնավար հանրակցության՝ դեկտեմբերի 21-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում։
«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի դամբարան:
Նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիեի գերեզմանատանը տեղի է ունեցել օպերային բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու աճյունափոշու մի մասն ամփոփող սափորը հողին հանձնելու արարողությունը:
Հայաստանի անկախության հռչակումից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դինամիկ աճ են գրանցել, եւ որպես երկու հարեւաններ որեւիցե խոչընդոտ գոյություն չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
«Արդեն փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրված է, իսկ հիմա գալու է այն աշխատանքի ժամանակը, որտեղ ամեն ինչ կախված է մեզնից. մենք ինքներս կօգտվե՞նք այդ պայմանագրի հնարավորություններից, թե՞ ոչ»