![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը կընդունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/BeFunky-Collage-21.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Նախագահը կընդունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին»,-հայտնել է Պեսկովը: «Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության խորհրդի նիստը»,-հիշեցրել է նա: ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տվյալներով՝ Խաչատուրովը Պուտինին կտեղեկացնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաեւ կազմակերպության ընթացիկ գործունեության մասին: