Բաժիններ՝

Ինդոնեզիայի իշխանությունները կրկին երկարաձգել են Բալիի օդանավակայանը փակելու կարգադրությունը

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կրկին մեկ օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ի առավոտ, երկարաձգել է Բալի կղզու «Նգուրահ Ռայ» միջազգային օդանավակայանը փակելու կարգադրության գործողությունը, կղզի, որտեղ ակտիվացել է Ագունգ հրաբուխը: Նոյեմբերի 29-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է օդային նավահանգստի վարչությունը։

Օդանավակայանը նոյեմբերի 27-ից փակ է այն պատճառով, որ հրաբխի մոխիրը կարող է կղզու շրջանում խանգարել ինքնաթիռների թռիչքներին: Անցած երկու օրը չեղարկվել է շուրջ 900 ավիաչվերթ, դրանցից գրեթե 400-ը՝ միջազգային: Զբոսաշրջիկներին, որոնք չեն կարողանում մեկնել, առաջարկվում են այլընտրական երթուղիներ, Նշվում է, որ օդանավակայանի փակումից տուժել են գրեթե 60 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս