Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ն ավարտեց լիարժեք հրթիռամիջուկային ուժերի ստեղծումը». Փենյան

ԿԺԴՀ-ն ավարտեց լիարժեք հրթիռամիջուկային ուժերի ստեղծումը: Այդ մասին ասված է երկրի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ: ԿԺԴՀ-ն «կատարեց պատմական մեծ խնդիրը՝ ավարտելով պետական միջուկային ուժերի ստեղծումը», նշվում է հաղորդավարի կողմից ընթերցված հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ անցած գիշեր ԿԺԴՀ-ի կողմից փորձարկված «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի խոցման գոտին ներառում է ԱՄՆ-ի ամբողջ տարածքը:

Նշվում է, որ արաձակումն իրականացվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական հրամանով ի պատասխան Վաշինգտոնի թշնամական քաղաքականության:

ՑՏԱԿ-ի տվյալներով, որը վկայակոչում է ԿԺԴՀ-ի կառավարության հայտարարությունը, ռազմավարական սպառազինությունների մշակումն ու զարգացումը նպատակամղված է ԱՄՆ-ի «միջուկային շանտաժից» ու «միջուկային սպառնալիքից» երկրի ինքնիշխանության պաշտպանությանը:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ դա «ոչ մի սպառնալիք չի ներկայացնի հարեւան բոլոր երկրների ու տարածաշրջանների համար, քանի դեռ չեն խախտվի մեր պետության շահերը»:

Ճշտվում է, որ փորձարկված «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է միջուկային մարտագլխիկ կրել եւ հարված հասցնել ԱՄՆ-ի ամբողջ մայրցամաքային մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս