![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց կներկայացնի
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/111BeFunky-Collage.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցը կներկայացնի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Պատճառը վերջինիս կողմից հրապարակած փաստաթղթերն են, որոնք ապացուցում են Էրդողանի բարեկամների ներգրավվածությունը օֆշորային գործունեությանը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Քըլըչդարօղլուն կուսակցության խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Էրդողանի որդին, եղբայրը, հորեղբայրն ու նրա հետ կապ ունեցող ևս մի քանի անձ 2011 թվականին 15 մլն դոլար են ուղարկել օֆշորային կազմակերպությանը: Նա ցույց էր տվել նաև իր խոսքերն ապացուցող տրանսֆերների հաղորդագրություններն ու ստացականները:
Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելը հայտնել է, որ ընդդիմադիր գործչի ներկայացրած փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն մասնագետների կողմից՝ պարզելու, թե արդյոք դրանք արժանահավատ նյութեր են: «Մենք Քըլըչդարօղլուից հաշիվ կպահանջենք դատարանում»,- հայտարարել է փաստաբանը: