Ալավերդու նախկին քաղաքապետը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին թեև Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նոյեմբերի 5-ին, սակայն դրսում չթողեցին՝ նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ:

Նախկին պետ Արտակ Ծատինյանը տեղափոխվել է Լոռու մասնաճյուղ: Այս նշանակման հարցում մեծ դերակատարում ունի մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը Փարեմուզյանի մտերիմն է և հովանավորը։ Հիշեցնենք, որ Ալավերդու երկարամյա վենդետային քաղաքապետը գործուն մասնակցություն է ունեցել՝ սպանություններն սկսվել էին ընտրական հողի վրա։ Երեկ մեր հարցին՝ ինքն ի՞նչ կապ ունի գազի ոլորտի հետ, նա նեղսրտած խնդրել է իրեն հանգիստ թողնել՝ որ կապ չունենայի, չէի նշանակվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս