![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրանը բարելավել է հարաբերությունները մի շարք երկրների հետ.» Ռոուհանի
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/rouhani.jpg)
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկրի եւ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
«Մենք շատ լավ հարաբերություններ ենք հաստատում Եվրամիության հետ,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է գործակալությունը:- Ռուսաստանի եւ մեր հարեւաննների մեծամասնության հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»:
«Այսօր մենք բարելավված հարաբերություններ ունենք Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Կատարի հետ»,- հայտարարել է նախագահը, նշելով, որ Իրանին հաջողվել Է կապերը կարգավորել նաեւ տարածաշրջանի երկրների հետ: Ռոուհանիի խոսքով՝ Իրանը բարդություններ կարող է ունենալ «մի քանի պետությունների», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ: «Սաուդյան Արաբիան լարվածություն Է փնտրում Իրանի հետ, որպեսզի թաքցնի պարտությունները տարածաշրջանում, ինչպես նաեւ ներքին հիմնախնդիրները»,- ասել է Իրանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: